ԱՄՆ-ն ակտիվացրել է Թայվանի պաշտպանության ամրացումը

130

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ակտիվացրել է Թայվանի պաշտպանական հնարավորությունների ամրապնդման ջանքերը՝ հաշվի առնելով Ուկրաինային զենք մատակարարելու փորձը, հաղորդել է The New York Times թերթը՝ հղում անելով աղբյուրներին։

Պարբերականի պնդմամբ՝ ամերիկյան իշխանությունները մտադիր են «մեծացնել իրենց ռազմական ներկայությունը» տարածաշրջանում՝ «ՉԺՀ զինված ուժերի կողմից հնարավոր գրոհը դիմակայելու» նպատակով։

Թերթի կողմից հարցված՝ ամերիկյան վարչակազմի գործող և նախկին աշխատակիցների խոսքով՝ ԱՄՆ-ն «նպատակ ունի Թայվանը վերածելու «խոզուկի»»․ վարչակազմի աշխատակիցներն այդպես են անվանում այն տարածքը, որտեղ «շատ առատ են ԱՄՆ-ի տրամադրած զենքերն ու աջակցության այլ միջոցներ, և որի վրա հարձակումը կարող է չափազանց ցավոտ լինել»;

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԴոդոնի կողմնակիցները ցույց են անում խորհրդարանի մոտ
Հաջորդ հոդվածըԲեննեթը ողջունել է ԱՄՆ-ի որոշումը