ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հակված է նրան, որ ուկրաինացի զինվորականները պետք է հնարավորություն ստանան հարված հասցնելու Ղրիմի տարածքին՝ այդպիսով իրենց համար ավելի շահավետ դիրք ապահովելով ապագա բանակցություններում։
Այդ մասին տեղեկացրել է The New York Times թերթը՝ հղում անելով աղբյուրներին։
Աղբյուրների տվյալներով՝ Բայդենի վարչակազմը, ուկրաինացի պաշտոնյաների հետ զրույցների արդյունքում, սկսում է հակվել նրան, որ Կիևին կարող են անհրաժեշտ լինել «միջոցներ՝ Ղրիմին հարվածելու համար, եթե անգամ նման քայլը մեծացնի էսկալացիայի ռիսկերը»։
Բացի այդ, ամերիկյան փորձագետներից ու պաշտոնյաներից ոմանց կարծիքով՝ «մտավախությունները, թե Կրեմլը պատասխան հարված կհասցնի մարտավարական միջուկային զենքի կիրառմոմբ՝ նվազել են»։
Միևնույն ժամանկ, նշում է պարբերականը, Բայդենի վարչակազմում հնարավոր չեն համարում ռազմական ճանապարհով թերակղզին գրավելու արդյունքում Ղրիմի անցումը ուկրաինական իշխանությունների վերահսկողության տակ։
Փոխանցւմ է tass.ru-ն։