Նոր օրենք` ռազմական հանցագործությունների վերաբերյալ

162

ԱՄՆ-ի սենատում մշակվում է մի օրինագիծ, որը ամերիկյան դատարաններին հնարավորություն կտա հետաքննելու ռազմական հանցագործությունների վերաբերյալ գործեր, եթե անգամ ո՛չ հանցագործները և ո՛չ էլ զոհերը ամերիկացիներ չեն։

Երկու պալատների առաջատար սենատորները համաձայնության են եկել  օրինագծի շուրջ, որն ամերիկյան դատարաններին իրավազորություն կշնորհի այն գործերի նկատմամբ, որոնք կապված են արտասահմանում կատարված վայրագությունների հետ, եթե անգամ կողմերից ոչ մեկը ԱՄՆ քաղաքացի չէ։

Ինչպես գրում է New York Times-ը, օրինագիծն ի հայտ է եկել Ուկրաինայի խաղաղ բնակչության դեմ ռուսաստանցի զինվորականների գործողությունների հետևանքով։ Նախագծի գաղափարն այն է, որ եթե ինչ-որ մեկը, որը ռազմական հանցագործություն է կատարել արտասահմանում, հետո ժամանի Միացյալ Նահանգներ և նույնականացվի, ապա նա կարող է քրեական պատասխանատվության կանչվել իր արարքների համար։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՕրբանը հինգերորդ անգամ դարձել է Հունգարիայի վարչապետը
Հաջորդ հոդվածըԴաշնակները ևս մի անգամ են փրկում, այս անգամ՝ «կանտրոլնի»․ ՉԻ