NYT․ Բելառուսին մեղադրում են միգրանտներին ԵՄ-ի դեմ որպես գործիք օգտագործելու մեջ

474

Աֆղանստանցի առնվազն 37 ներգաղթյալներ, որոնք իրենց երկիրը լքել են դեռ մինչև թալիբների իշխանության զավթումը այս ամսվա սկզբին, լռվել-մնացել են Բելառուսի և Լեհաստանի սահմանում։

Արդեն երկու շաբաթ է՝ նրանք ապրում են բաց երկնքի տակ, առանց ջրի, սնունդի և արտաքնոցների։

Սահմանին ներգաղթյալները հայտնվել են այն պատճառով, որ ստացել են բելառուսական վիզաներ և հույս ունեին, որ Մինսկով կկարողանան անցնել Եվրամիություն և այնտեղ ապաստան ստանալ։ Սակայն նրանց Լեհաստան մտնել թույլ չեն տալիս, քանի որ նրանց մոտ ոչ մի փաստաթուղթ չկա։ Լեհաստանի կառավարությունը նույնիսկ այդ շրջան զորքեր է ուղարկել՝ սահմանային պատնեշներ կառուցելու համար։

Ընդդիմությունը քննադատում է լեհական իշխանություններին՝ նման անմարդկային գործողությունների համար, սակայն ԵՄ պաշտոնյաների կարծիքով՝ Բելառուսի նախագահը միտումնավոր է վիզաներ տալիս ներգաղթյալներին։

«Լեհաստանի և Բելառուսի սահմանի այս իրավիճակը միգրացիայի խնդիր չէ, այլ Լեհաստանի, Լիտվայի և Լատվիայի նկատմամբ նախագահ Լուկաշենկոյի ագրեսիայի մի մասը՝ ԵՄ-ն ապակայունացնելու նպատակով։ Լուկաշենկոն պարզապես օգտագործում է այդ մարդկանց»,- հայտարարել է ներքին գործերով եվրոպական հանձնակատար Իլվա Յոհանսոնը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԱՄՆ դատարանը պատժել է Թրամփի շահերը ներկայացնող փաստաբաններին
Հաջորդ հոդվածըՃանապարհի վերաբացման ուղղությամբ տարվող աշխատանքները շարունակվում են. ԱԱԾ