NYT․ Պուտինի հետ հարաբերությունները՝ առուտուրի առարկա

799

Չորեքշաբթի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և, ինչպես գրում է New York Times-ը, Վաշինգտոնին պարզ հասկացրել է, որ ինքն ի դեմս Ռուսաստանի նախագահի՝ այլընտրանքային գործընկեր ունի  առևտրային և ռազմական գործարքներ կատարելու համար։

Էրդողանի այս դիվանագիտությունը Վաշինգտոնում դիտարկում են որպես առևտուր, Թուրքիայի նախագահը Միացյալ Նահանգներին սպառնում է, որ կմտերմանա Պուտինի հետ, սակայն անմիջապես հեռանում է Պուտինից, երբ ինչ-որ բան է խնդրում Վաշինգտոնից։

Էրդողանը հաճախ է ասում, որ Ռուսաստանի հետ հարաբերություններն անհրաժեշտ են այնպիսի տարածաշրջանային տերությանը, ինչպիսին Թուրքիան է, և հարց է տալիս՝ ինչո՞ւ է ԱՄՆ-ն ուզում թելադրել Թուրքիային, թե ինչպիսին պետք է լինեն նրա երկկողմ հարաբերությունները։

2015 թվականից, երբ Թուրքիան խոցել էր ռուսաստանյան ռազմական օդանավը, Էրդողանն ամեն կերպ «փխրեցնում» էր հարաբերությունները Պուտինի հետ՝ անձամբ տարեկան մի քանի անգամ հանդիպելով նրա հետ, թեպետ դա փչացնում էր նրա հարաբերությունները ՆԱՏՕ-ի և Միացյալ Նահանգների հետ։

«Թուրք նախագահը կշարունակի սփոյլերի դեր խաղալ ՆԱՏՕ-ում և Պուտինին նոր հնարավորություններ կտա քայքայելու Հյուսիսատլանտյան դաշինքը և նրա արժեքները»,- Վաշինգտոնում դեմոկրատիայի պաշտպանության հիմնադրամի թուրքական ծրագրերի տնօրեն Այկան Էրդեմիրի խոսքն է մեջբերում NYT-ն։

Միջազգային և ռուս-թուրքական հարաբերությունների բնագավառում փորձագետ Քերիմ Խասի կարծիքով՝ այս անգամ Էրդողանը Սոչի է ժամանել երկու առաջնորդների միջև 19-ամյա փոխհարաբերությունների ամբողջ ընթացքում ամենաթույլ դիրքերն ունենալով։ Նա ոչ միայն հուսահատ փորձեր է անում կանխելու նոր սրացումներն Իդլիբում, այլև շատ է ուզում շահավետ գործարք կնքել ռուսաստանյան բնական գազ գնելու հարցով՝ համաշխարհային շուկայում գազի գների բարձրացման ֆոնին։

Երբ երկու առաջնորդների հանդիպումն ավարտվել է առանց ճեպազրույցի մամուլի համար, Խասը եզրակացրել է, որ այս անգամ Էրդողանը դատարկաձեռն է վերադարձել Սոչիից։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԱնկարգություններ բանտում․ 100-ից ավելի սպանվածներ
Հաջորդ հոդվածըChampions Chess Tour Finals․ Լեւոն Արոնյանը պարտվեց Թեյմուր Ռաջաբովին