ԱՄՆ-ում աղետի ենթարկված օդանավում եղել են մի գործարարի հարազատները

332

Cessna Citation մասնավոր ռեակտիվ օդանավը, որը կիրակի օրը կործանվել էր Վիրջինիայում, պատկանում էր Ֆլորիդայում գրանցված Encore Motors of Melbourne ընկերությանը, օդանավում եղել են ընկերության ղեկավար Ջոն Ռումփելի աղջիկը և երկամյա թոռնուհին, ինչպես նաև դայակն ու օդաչուն, հաղորդել է The New York Times թերթը։

Ռումփելի խոսքով՝ Հյուսիսային Կառոլինայի իր տանը չորս օր հյուրընկալվելուց հետո նրանք վերադառնում էին Իսթ Հեմփթոնի (Նյու Յորք նահանգ) իրենց տուն։

«Օդանավը կորցրել է արագությունը՝ րոպեում 20 հազար ֆուտ արագությամբ (վայրկյանում՝ 100 մետրից ավելի), ոչ ոք չէր կարող ողջ մնալ նման արագության դեպքում»,- ասել է Ռումփելը։

Նա ենթադրել է, որ, հնարավոր է՝ ապահերմետիզացիա է եղել, ինչի պատճառով «օդանավում գտնվողները քնել են ու չեն արթնացել»։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ինքնաթիռի օդաչուն, հավանաբար, գիտակցությունը կորցրած է եղել։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՊաշտոնական․ Բենզեման հեռանում է «Ռեալից»
Հաջորդ հոդվածը«Ռոլան Գարոս»․ Ջոկովիչը հաղթեց եւ կմրցի Խաչանովի հետ