Իրանում կախաղան հանված պաշտոնյան իսկապես Բրիտանիայի գործակալ էր

352

New York Times-ում հոդված է հրապարակվել, որը  Իրանի՝ հունվարին լրտեսության մեղադրանքով կախաղան բարձրացված նախկին պաշտպանության փոխնախարար Ալի Ռըզա Աքբարիի գործի նոր մանրամասներ է բացահայտում։ Հոդվածից հետևում է, որ Աքբարին իսկապես բրիտանական հետախուզությանն է փոխանցել չափազանց արժեքավոր տեղեկություններ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ։

Հոդվածը հիմնված է Մեծ Բրիտանիայի, Իսրայելի, ԱՄՆ-ի, Գերմանիայի և Իրանի նախկին ու ներկա հետախուզության աշխատակիցների և դիվանագետների ցուցմունքների վրա, նրանցից շատերը խոսել են անանունության պայմանով։

Կասկածները, թե Իրանը գաղտնաբար միջուկային զենք է մշակում, Արևմուտքում հայտնվել էին առնվազն 2004 թվականին։ Թեհրանը համառորեն հերքում էր դա, իսկ Աքբարին, լինելով պաշտպանության փոխնախարարը, դրա վերաբերյալ պարբերաբար տեղեկություններ էր հայտնում արևմտյան, այդ թվում՝ բրիտանական դիվանագետներին։ Խոստովանական ցուցմունքներում, որոնց տեսագրությունը ցուցադրվել է իրանական հեռուստատեսությամբ,  Աքբարին պատմել է, որ իրեն հավաքագրել են Թեհրանում բրիտանական դեսպանատանը։

Ամենազարմանալին այն է, որ Աքբարին ամենևին նման չէր մի մարդու, որը համակրանք է տածում Արևմուտքի հանդեպ։ Ընդհակառակը, նրան ճանաչողները բոլորը նշում են, որ նա մոլեռանդորեն նվիրված էր Իսլամական հեղափոխությանը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԹուրքիայի նախագահական ընտրություններում հավանական է երկրորդ փուլ
Հաջորդ հոդվածըՄայիսմեկյան ցույցեր Ֆրանսիայում․ վիրավորվել է 100-ից ավելի ոստիկան