NYT.ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ուկրաինայի միջև պառակտում է նշմարվում

558

The New York Times թերթը կարծում է, որ ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ուկրաինայի միջև պառակտում է նշմարվում այն հարցում, թե ինչ նպատակներ են նրանք հետապնդում հակամարտությունում, և ինչ զիջումների է պատրաստ գնալ Կիևը հանուն պատերազմի դադարեցման։

«Երեք ամիս նշանակալի միասնականությունից հետո ավելի ու ավելի նկատելի է դառնում կարծիքների պառակտումն այն մասին, թե ինչ է հարկավոր անել այսուհետև»,-նշվում է հինգշաբթի պարբերականի կայքում հրապարակված հոդվածում։

Թերթը ուշադրություն է հրավիրում, որ «եթե ԱՄՆ-ը Ռուսաստանին անվանում է իզգոյ-երկիր, որը պետք է դուրս մղվի համաշխարհային տնտեսությունից, մյուս երկրները, հիմնականում՝ Եվրոպայում, նախազգուշացնում են, որ նման մոտեցումը վտանգավոր է»։

«Տարաձայնությունները ակնհայտ դարձան Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում, որտեղ ԱՄՆ նախկին պետքարտուղար, 99-ամյա Հենրի Քիսինջերը կարծիք էր հայտնել, թե Ուկրաինան, հավանաբար, ստիպված է տարածքային զիջումների գնալ։ Եթե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համաձայնի որոշ զիջումներ անել, ապա ԱՄՆ-ը և նրա դաշնակիցներն արդյո՞ք կչեղարկեն իրենց աղետաբեր պատժամիջոցներից շատերը, թե՞ դա վերջ կդնի ապագայում ռուսաստանյան հնարավորությունները կոտրելու բոլոր հույսերը»,- հարց է տալիս պարբերականը։

Թերթը հիշեցնում է, որ Զելենսկին բազմիցս հայտարարել է, որ Կիևը մտադիր է հասնել նրան, որ զորքերը հեռացվեն ընթացիկ տարվա փետրվարի 23-ի դրությամբ շփման գիծ։ «Սակայն նույնիսկ այդ նպատակը եվրոպական որոշ պաշտոնյաներ և ռազմական փորձագետներ համարում են չափազանց հավակնոտ։ Փորձագետներից շատերը մտավախություն ունեն, որ դա ուկրաինական հնարավորությունների շրջանակներից դուրս է»,- եզրակացնում է թերթը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՀոկեյի ԱԱ․ Կիսաեզրափակիչի զույգերը
Հաջորդ հոդվածըԷստոնիայում ՌԴ դեսպանատունը պատերազմական ժամանակների երգեր է միացրել