‘NYT. «Իսլամական պետությունը» ուժեր է կուտակում Իրաքում և Սիրիայում’

1433

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը վերականգնում է իր ֆինանսավորման աղբյուրները և ուժեր է կուտակում Իրաքում ու Սիրիայում։

Այդ մասին հաղորդել է The New York Times թերթը՝ հղում անելով ԱՄՆ-ում և Իրաում ռազմական և հետախուզական աղբյուրներին։

Թերթի տվյալներով՝ ԻՊ-ն նորակոչիկների ընտրությունը և հավաքագրումը կատարում է վրանային ավաններում գտնվող փախստականների շրջանում։ The New York Times-ի աղբյուրները տեղեկացնում են, որ ԻՊ-ի շարքերում մոբիլիզացվել է առնվազն 18 հազար գրոհային, որոնք իրականացնում են դիպուկահարային գրոհներ, մարդկանց առևանգում, սպանում են անվտանգության ուժերի աշխատակիցների և հասարակական գործիչների։

Թերթի աղբյուրների գնահատմամբ՝ ԻՊ-ի ղեկավարության տրամադրության տակ կարող է լինել առնվազն 400 մլն դոլար, որի գտնվելու ստույգ վայրը հայտնի չէ։ Նաև ենթադրվում է, որ այդ ահաբեկչական խմբավորման պարագլուխները կարող են եկամուտ ստանալ ձկան արդյունահանությունից, ավտոմոբիլային բիզնեսից, թմրանյութերի մաքսանենգությունից։

Այնուհանդերձ, թերթը թերահավատորեն է վերաբերվում այն հեռանկարին, թե ԻՊ-ն կարող է հավաքել նախկին ուժը, երբ խմբավորման վերահսկողության տակ էր, փորձագետների գնահատմամբ, առնվազն 12 մլն մարդ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածը‘«Պոբեդան» հերքում է Գյումրիում օդանավի կոշտ վայրէջքի վերաբերյալ լուրը’
Հաջորդ հոդվածը‘Ղրղզստանի նախկին նախագահ Ատամբաևի կալանքը երկարացրել են’