‘Oդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ’

1658

ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից հայտնում են, որ Հայաստանի տարածքում նոյեմբերի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 16-17-ին շրջանների զգալի մասում, 18-19-ին արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ:

Քամին` արևելյան 2-7 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 16-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով, ցերեկը նույնքան կնվազի, 17-ի ցերեկը արևելյան շրջաններում կնվազի 4-5, 19-ի գիշերը ամենուրեք կնվազի 3-4 աստիճանով: 

Երևանում` նոյեմբերի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 16-17-ին սպասվում են տեղումներ, 18-19-ին էական տեղումներ չեն սպասում:

Նախորդ հոդվածը‘Ես շատ զայրացած եմ, սա սազական չէ Պորտուգալիային. Բեռնար Շալանդ’
Հաջորդ հոդվածը‘G20 Բրիսբենում. Տնտեսական բարեփոխումներ և ճգնաժամ Ուկրաինայում’