‘Oրվա ընտանիքը. Անխել դի Մարիա (լուսանկարային շարք)’

1151

Նրա անունը Անխել է, կնոջը՝ Խորխելինա, իսկ աղջկանը՝ Միա: Փոքրիկը ծնվել է 2013 թվականին, 3 ամիս ժամանակից շուտ: Ինչ-որ մի պահի, բժիշկները ընդամենը 30% երաշխիք էին տալիս, որ նա կապրի: Սակայն, ամեն ինչ լավ ավարտվեց:

Դի Մարիան վստահ է, որ բացառապես այդ պատճառով նա նախորդ մրցաշրջանն այդքան լավ անցկացրեց. «Աղջնակս ինձ սովորեցրեց, որ այն ամենը ինչ ամենասկզբում կարող է բարդ թվալ, կարող է ավարտվել բարեհաջող, եթե, իհարկե, դրա համար անես հնարավոր ամեն ինչ, հույս ու հավատ ունենաս: Աղջիկս ինձ անչափ շատ էներգիա է փոխանցում»: Երբ լրացավ փոքրիկի մեկ տարին, Անխելն ու Խորխելինան նրա ծննդյան տոնին հրավիրեցին այն բոլոր փոքրիկներին, որոնց հետ Միան մի քանի ամիս անցկացրել էր մադրիդյան հիվնդանոցի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: 

Նախորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյանի կնոջ խանութում ՀԴՄ չի տրամադրվում. «Հետք»’
Հաջորդ հոդվածը‘Բրազիլիայի նախագահի բոլոր թեկնածուները մասնակցել են հեռուստաբանավեճին’