‘ Oտմար Հիցվելդ.«Վստահ եմ, որ «Բորուսիա»-ն պահպանելու է գրանցումը Բունդեսլիգայում»’

765

Մյունխենի «Բավարիա»-ի և Դորտմունդի «Բորուսիա»-ի նախկին գլխավոր մարզիչ Օտմար Հիցվելդը վստահ է, որ դորտմունդյան ակումբն ընթացիկ մրցաշրջանի արդյունքում չի լքի Բունդեսլիգան:

Շվեյցարացի մասնագետը նաև հայտարարել է, որ Յուրգեն Կլոպի թիմը մրցակից չէ Մյունխենի «Բավարիա»-ի համար:

«Վստահ եմ, որ «Բորուսիա»-ն պահպանելու է գրանցումը Բունդեսլիգայում: Նաև լավատեսորեն եմ տրամադրված ու կարծում եմ՝ թիմը հաջորդ մրցաշրջանում ևս խաղալու է միջազգայկին մրցասպարեզում: Չէ՞ որ կազմում կան շատ ուժեղ ֆուտբոլիստներ:

Դրանում կարող էինք համոզվել՝ հետևելով թիմի ելույթին Չեմպիոնների լիգայի խմբային փուլում: Ցավոք սրտի, Բունդեսլիգայում Կլոպի թիմը մրցակից չէ «Բավարիա»-ի համար»,- շվեյցարացի մասնագետի խոսքերը մեջբերում է Բունդեսլիգայի պաշտոնական կայքը:

Նախորդ հոդվածը‘Մոուրինյո. «Եթե «Սթեմֆորդ Բրիջ»-ը գոնե 25%-ով մեզ այնպես աջակցի, ինչպես «Էնֆիլդ»-ը «Լիվերպուլ»-ին՝ կարծում եմ, մենք հնարավորություն կունենանք»’
Հաջորդ հոդվածը‘Հայկական կողմը 2 զոհ ունի. Սահմանին լարված իրավիճակը պահպանվում է (լրացված)’