‘Ole. Տևեսն Ալեգրիին վախկոտ սրիկա է անվանել’

888

Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Կարլոս Տևեսը բուռն դժգոհություն է արտահայտել երեկ կայացած Մադրիդի «Ռեալ»-ի հետ խաղում (2:1) փոխարինվելուց հետո:

Արգենտինական Ole պարբերականի փոխանցմամբ՝ 86-րդ րոպեին խաղադաշտում տեղը զիջելով Ռոբերտո Պերեյրային՝ 31-ամյա հարձակվողը վիրավորել է թիմի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ագելրիին:

Պահեստայինների նստարանին մոտենալիս նա մարզչին վախկոտ սրիկա է անվանել: Հիշեցնենք, որ Տևեսի վաստակած ու իրացրած 11 մետրանոց հարվածը հաղթական դարձավ թուրինյան ակումբի համար:

Նախորդ հոդվածը‘«Սերուցքայինները» երբեք դուրս չեն եկել եզրափակիչ՝ ՉԼ-ի կիսաեզրափակչի առաջին խաղը պարտվելու դեպքում’
Հաջորդ հոդվածը‘Թուրք ֆուտբոլիստը հայհոյել է Դան Բիլզերյանին՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրառման համար’