‘Omnia Vanitas. Ֆեյսբուքյան էքսպրոմտ կարմիր եզրագծերի թեմայով’

1388

Եզրագիծ քաշեցիր մուգ կարմիր

Մայթերի կողքերին՝ փողոցում,

Մի դեղին ցուցանակ տնկեցիր.

Իմ ներվերն ես կրկին բորբոքում։

 

Ստիպեցիր մի տարվա վճարեմ։

Մի դյուժին հազար դրամ մուծեցի։

Գումարը հետ ստանալ անճար եմ.

Ինձ երկու հազար դրամ «քցեցիր»։

 

Թանականոց խանութի կանգառում

Եզրագիծ չես քաշել դիպմամբ։

«Պարկովշիկն» է էլի մոտենում.

Կրկնակի եմ մուծվում իր պնդմամբ։

 

Իսկ տաքսին տեղ չունի կանգնելու…

Բա ինչու՞ ես տուրքեր գանձել,

Որ հետո հինգ հազար տուգանե՞ս.

Ո՞նց կարող ես էսքան բրնձել։

Աղբյուրը՝ http://ovanitas.livejournal.com 

Խմբագրության կողմից. Հիշեցնենք, որ «Փարքինգ Սիթի Սերվիսը» պատկանում է Սերժ Սարգսյանի մանկության ընկերոջ ընտանիքին

 

   

Նախորդ հոդվածը‘Ավստրալացի պատգամավորության թեկնածուի կարծիքով՝ իսլամը երկիր է’
Հաջորդ հոդվածը‘Իվանիշվիլի. Վրաստանը պատրաստ է ուղիղ երկխոսության աբխազների և օսեթների հետ’