‘Onda Cero. «Ռեալ»-ը ժամանակավորապես հրաժարվել է Նեյմարի տրանսֆերը ձեռք բերելու մտքից’

1299

Մադրիդի «Ռեալ»-ը հրաժարվել է ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի տրանսֆերը գնելու մտքից: Այս մասին հայտնում է Onda Cero-ն:

Աղբյուրի տեղեկություններով, «արքայական» ակումբում կարծում են, որ 26-ամյա բրազիլացու տեղափոխությունն առաջիկա ամռանը հնարավոր չէ: «Սերուցքայիններ»-ը կենտրոնացել են այլ տրանսֆերային նպատակների վրա, իսկ Նեյմարի տեղափոխությամբ կզբաղվեն մեկ տարուց:

Ընթացիկ մրցաշրջանում Նեյմարը փարիզյան ակումբի կազմում մասնակցել է 30 հանդիպման, որոնցում աչքի է ընկել 29 գոլով և 19 գոլային փոխանցմամբ:

Նախորդ հոդվածը‘Ո՞ր մարզչին կցանկանային տեսնել ՊՍԺ-ի ղեկին Վերատին և Սիլվան ‘
Հաջորդ հոդվածը‘ESPN. Իբրահիմովիչն այլևս չի խաղա «Մանչեսթեր Յունայթեդում»’