‘
Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում «Արսենալը» պարտվեց «Սաութհեմփթոնին» 2:3 հաշվով:
«Զինագործների» կազմում դուբլի հեղինակ դարձավ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Հայ ֆուտբոլիստի համար այս դուբլն առաջինն էր Անգլիայի Պրեմիեր լիգայում: Այս մասին տեղեկացնում է Opta-ն:
Վերջին անգամ ակումբային մակարդակով Մխիթարյանը դուբլի հեղինակ էր դարձել Դորտմունդի «Բորուսիայում»:
‘