‘Oxfam. 2016 թ. Երկիր մոլորակի բնակչության 1 % հարուստներն ավելի կհարստանան’

809

2016 թ. Երկրի բնակչության ամենահարուստ 1 %-ը շատ ավելի մեծ կարողության կտիրանա, քան մնացած 99 %-ը, նախազգուշացնում է բրիտանական բարեգործական Oxfam կազմակերպությունը:

Շվեյցարական Դավոսում Համաշխարհային տնտեսական գագաթնաժողովի նախօրեին, ուր հավաքվում են աշխարհի ամենաազդեցիկ մարդիկ, կազմակերպությունը ջանում է ուշադրություն հրավիրել աշխարհում աճող անհավասարության վրա:

Oxfam-ի ղեկավար Ուիննի Բյանյիման հայտարարել է, որ անհավասարությունը հասել է ապշեցուցիչ չափերի, և ամենահարուստների և ամենաաղքատների միջև ճեղքվածքը սրընթաց աճում է:

Բարեգործական ընկերությունը աշխարհի պետությունների ղեկավարներին կոչ է անում պայքարել հարկերից խուսափելու դեմ և բարելավել պետական ծառայությունների որակը, ինչպես նաև օրենսդրորեն ամրագրել աշխատավարձի և կենսապահովման համար անհրաժեշտ միջոցների նվազագույն չափերը՝ եկամուտներն ավելի հավասարաչափ բաշխելու համար: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ստորագրահավաք՝ Ռուսաստանի հայերի միության նախագահի հրաժարականի պահանջով’
Հաջորդ հոդվածը‘Կասկադում «ախռաննիկներն» արգելում են պարզել ՀՀ դրոշը (Տեսանյութ)’