‘
A1+-ի P.S. հաղորդման հյուրը ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր, գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանն է: Թեման ԱԺ-ում Մարտի 1-ի հարցով նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկն է, որը, ինչպես հայտնի է, տապալվեց այն բանից հետո, երբ ՀՀԿ-ն, որը նախագահական ընտրություններից առաջ խոստացել էր կողմ քվեարկել հանձնաժողովի ստեղծման առաջարկին, ընտրություններից հետո դեմ քվեարկեց: Ինչո՞ւ չստեղծվեց մարտի 1-ի հարցով նոր ժամանակավոր հանձնաժողովը, ինչո՞ւ ՀՀԿ-ն դրժեց իր խոստումը: Այս եւ այլ հարցերի է պատասխանում պարոն Ջհանգիրյանը:
‘