‘Paris United. Մեսսին և Սուարեսը ճնշում են գործադրում Նեյմարի վրա’

584

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը այս ամռանը կարող է վերադառնալ «Բարսելոնա»: Այս մասին հայտնում է Paris United-ը: 

Աղբյուրի փոխանցմամբ՝ բրազիլացի ֆուտբոլիստի այդ որոշման վրա ազդում են նրա նախկին թիմակիցներ Լիոնել Մեսսին և Լուիս Սուարեսը, ովքեր ցանկանում են նրան տեսնել կատալոնական ակումբում: 

Եթե փարիզյան ակումբը մոտ 350 միլիոն եվրոյի չափով առաջարկ ստանա, ապա թիմում չի պահի 27-ամյա խաղացողին: 

ՊՍԺ-ի ղեկավարությունը հասկանում է, որ Նեյմարը չի արդարացրել թիմի առաջատարի հետ կապված ակումբի սպասելիքները, սակայն նրան շատ արտոնություններ են տվել՝ չնայած թիմի գլխավոր մարզչի բողոքներին: 

Դե իսկ այժմ ակումբի նոր մարզական տնօրենը մտադիր է ավելի խիստ ռեժիմ սահմանել: 

Նախորդ հոդվածը‘Մեղադրանք ՊՆ պայմանագրային զինծառայողին՝ ակնհայտ կեղծ վկայական և աշխատավարձի վերաբերյալ կեղծ տեղեկանք օգտագործելու համար’
Հաջորդ հոդվածը‘Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը’