‘Paris United. ՊՍԺ-ն կապ է հաստատել Կոուտինյոյի գործակալի հետ’

923

ՊՍԺ-ն շարունակում է ուշադրության կենտրոնում պահել «Բարսելոնա»-ի հարձակվողական ոճի կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինյոյին:

Paris United-ի տեղեկություններով՝ փարիզյան գրանդի սպորտային տնօրեն Անտերո Էնրիկեն արդեն իսկ կապ է հաստատել բրազիլացի խաղացողի գործակալի հետ:

Սպասվում է, որ առաջիկա ամռանը ՊՍԺ-ն 26-ամյա ֆուտբոլիստին թիմ կհրավիրի վարձակալակն հիմունքներով, սակայն մրցաշրջանի ավարտից հետո տրանսֆերը ձեռք բերելու իրավունքով:

Միևնույն ժամանակ նշվում է, որ նման տարբերակը կարող է ձեռնատու չլինել կատալոնացիներին, քանի որ վերջինս մտադիր է առաջիկա ամռանը լուրջ համալրումներ ունենալ, իսկ այդ ամենի համար գումար է անհրաժեշտ:

Նախորդ հոդվածը‘Էշլի Բարտին` «Ռոլան Գարոսի» հաղթող’
Հաջորդ հոդվածը‘Բուֆոնը կարող է վերադառնալ իր հարազատ ակումբ’