‘
Երեւանի փողոցներում այսօր շարունակվում էին վճարովի ավտոկայանատեղիների հսկողության նպատակով տեսախցիկների տեղադրման աշխատանքները, որոնք կազմակերպում է Parking City Service ընկերությունը:
iLur.am-ի տեսախցիկը ֆիքսել է, որ տեսախցիկներ են տեղադրվում այն վայրերում, որտեղ կարմիր գծանշումներ չկան, անգամ այն վայրերի մոտ, որտեղ առկա է «կայանումն արգելվում է» նշանը:
Ավելի վաղ Parking City Service ընկերության աշխատակիցը MediaMall.am-ին տեղեկացրել էր, որ ընկերությունը վճարում չկատարած վարորդների ավտոմեքենաները տուգանային հրապարակ է տեղափոխում առանց ոստիկանության համաձայնության: Ընդ որում՝ մեքենան տեղափոխվում է ոչ թե ոստիկանության, այլ «Փարքինգ սիթիի» տուգանային հրապարակ:
‘