‘
Համացանցում են հայտնվել մի քանի լուսանկար, որտեղ պարզ երևում է, որ Երևանի ավտոկայանատեղիների սպասարկումն իրականացնող Parking City Service ընկերության ավտոմեքենաները կայանված են կանգառում: Իհարկե, համաձայն «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի, տեսախցիկներով խախտումներ արձանագրելու և դրանցով տուգանքներ նշանակելու իրավունք ունի միայն ճանապարհային ոստիկանությունը, բայց օրենքին հակառակ՝ Parking City Service-ը նույնպես տուգանում է վարորդներին՝ իր իսկ տեսախցիկների օգնությամբ, և այդ իսկ պատճառով կոչ ենք անում ճանապարհային ոստիկանությանը՝ տուգանել կարգազանց ընկերությանը:
‘