‘Parking City Service-ին կայանատեղիները չեն հերիքում (ֆոտոշարք)’

2430

Համացանցում են հայտնվել մի քանի լուսանկար, որտեղ պարզ երևում է, որ Երևանի ավտոկայանատեղիների սպասարկումն իրականացնող Parking City Service ընկերության ավտոմեքենաները կայանված են կանգառում: Իհարկե, համաձայն «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի, տեսախցիկներով խախտումներ արձանագրելու և դրանցով տուգանքներ նշանակելու իրավունք ունի միայն ճանապարհային ոստիկանությունը, բայց օրենքին հակառակ՝ Parking City Service-ը նույնպես տուգանում է վարորդներին՝ իր իսկ տեսախցիկների օգնությամբ, և այդ իսկ պատճառով կոչ ենք անում ճանապարհային ոստիկանությանը՝ տուգանել կարգազանց ընկերությանը:

Նախորդ հոդվածը‘Մաքսային միության երկրները գնաճի առաջատարներ են ետխորհրդային տարածքում’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանությունն ավելի խիստ կլինի «պլյոնկած» ապակիներով մեքենաների նկատմամբ’