‘Patriot համալիրի բաղադրամասերով նավը ժամանել է թուրքական նավահանգիստ’

819

Patriot զենիթահրթիռային համալիրի բաղադրամասերը տեղափոխող նավը ժամանել է թուրքական Իսկենդերուն նավահանգիստ, Trend-ի փոխանցմամբ՝ երկուշաբթի տեղեկացրել է «Անադոլու» գործակալությունը: Հաղորդվում է, որ նավը ժամանել է Նիդեռլանդներից: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սիրիայի կողմից հավանական հրթիռային սպառնալիքի դեմ Թուրքիայի հակաօդային պաշտպանությունն ամրացնելու՝ ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակներում՝ Patriot ԶՀՀ-ի բաղադրամասերի ու սարքավորումների բեռնաթափումը, ինչպես նաև՝ ԱՄՆ-ից 400 զինվորականների ժամանումն ակնկալվում է ավարտին հասցնել հունվարի վերջին:

Հիշեցնենք, որ սիրիական բանակը պարբերաբար ռմբակոծում է Թուրքիայի սահմանամերձ շրջանները: 2012 թ. հոկտեմբերին սիրիական ԶՈՒ-ի հերթական ռմբակոծության արդյունքում սպանվել էր Թուրքիայի վեց քաղաքացի, որից հետո նոյեմբերին Թուրքիան դիմեց ՆԱՏՕ-ին՝ խնդրելով տրամադրել Patriot համակարգեր՝ Սիրիայի կողմից հավանական օդային հարձակումներից պաշտպանվելու համար:

Ավելի քան մեկուկես տարի ձգվող հակամարտության ընթացքում, ՄԱԿ-ի տվյալներով, զոհերի թիվն անցնում է 60 հազարից, ավելի քան 230 հազար մարդ դարձել է փախստական, գրեթե  երեք միլիոնը մարդասիրական օգնության կարիք ունի: Սիրիական իշխանությունների պնդմամբ՝ իրենց դիմակայում են լավ զինված գրոհայիններ: 

Նախորդ հոդվածը‘Վանաձորի քիմիական գործարանի պայթյունի հետևանքով մահացածի մարմինը մասերի է բաժանվել ‘
Հաջորդ հոդվածը‘Կուզբասի հանքավայրերից մեկում զոհվել են չորս հանքափորներ’