‘PayPal-ը և Google-ը միացել են Ղրիմի դեմ պատժամիջոցներին’

657

Ամերիկյան վճարային PayPal համակարգը, որը հնարավորություն է տալիս իր բաժանորդներին վճարումներ և գնումներ կատարել ինտերնետ-խանութներից, հայտարարել է, որ դադարեցնում է Ղրիմի բնակչության սպասարկումը:

Ընկերությունն իր որոշումը բացատրել է  Ռուսաստանի հանդեպ Միացյալ Նահանգների սահմանած պատժամիջոցների ռեժիմը պահպանելու անհրաժեշտությամբ:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի վերջին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրաման էր ստորագրել, որով արգելվում էր ապրանքների, տեխնոլոգիայի և այլ ծառայությունների արտահանումը Ղրիմ: Նույն ամսին ուժի մեջ մտան նաև Եվրոպայի սանկցիաները Ղրիմի դեմ: Դրանից գրեթե անմիջապես հետո Ղրիմում իրենց աշխատանքը դադարեցնելու մասին հայտարարեցին Visa և MasterCard վճարային համակարգերը: Այնուհետև Apple կազմակերպությունը սառեցրեց Ղրիմում գրանցված բոլոր օգտատերերի կայքէջերը:

Հինգշաբթի հայտնի դարձավ, որ փակվել են Ղրիմում գրանցված գովազդային Google AdSense համակարգի ակաունտները: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Հունվարի 23-ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 470.5 դրամ/դոլար’
Հաջորդ հոդվածը‘ՊՆ. Ադրբեջանցի հրամանատարը սպանվել է դիպուկահար հայուհու կրակոցից’