‘PEGIDA-ի առաջնորդը հրաժարական է տվել՝ Հիտլերի հետ կապված սկանդալից հետո’

668

«Հայրենասեր եվրոպացիներն՝ ընդդեմ Արևմուտքի իսլամացման » (PEGIDA) կազմակերպության հիմնադիրներից՝ Լուտց Բախմանը հրաժարական է տվել կազմակերպության ղեկավարի պաշտոնից: Նա նաև ներողություն է խնդրել Ֆեյսբուքի իր էջում հրապարակման համար, որում նա Գերմանիայում ապաստան փնտրողներին անվանել է «անասուններ» ու «սրիկաներ»:

Բախմանը խոստովանել է, որ իր չմտածված գործողությունները վնաս են հասցրել շարժմանը: Ընդ որում՝ նա չի հիշատակել անցյալ տարվա սեպտեմբերին ցանցում տեղադրված այն լուսանկարը, որում ինքը պատկերված է Ադոլֆ Հիտլերի կերպարով:

Բախմանի հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ Դրեզդենի դատախազությունը հետաքննություն է սկսել ներգաղթյալների հասցեին նրա արտահայտությունների փաստով: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ՄԱԿ. Ղրիմի թմրամոլները մահանում են՝ առանց փոխարինող թերապիայի’
Հաջորդ հոդվածը‘Գյումրիում ստորագրահավաք սկսվել` Պերմյակովին հանձնելու պահանջով’