‘
People ամսագիրը ներկայացրել է 2014-ի ամենագրավիչ մարզիկների վարկանշային աղյուսակը: Առաջին տեղը զբաղեցրել է Մադրիդի «Ռեալի» եւ Կոլումբիայի ազգային հավաքականի ֆուտոբլիստ Խամես Ռոդրիգեսը, տեղեկացնում է Latin Sport-ը:
23-ամյա կոլումբիացու լուսանկարը հայտնվել է ամսագրի նոր համարի կազմաթերթին: Խամեսի մասին համարում պատմում է նրա կինը` Դանիելա Օսպինան:
«Նա շատ գրավիչ տղամարդ է: Բայց առաջին հերթին, նա ինձ դուր է գալիս որպես անհատականություն: Դրա համար էլ ես նրան սիրում եմ», — պատմել է Դանիելան: Երիտասարդ զույգը դաստիարակում է մեկուկես տարեկան երեխային: Խեմեսի մայրը` Մարիա դել Պլար Ռուբիոն նշել է, որ նրա որդուն առաջին հերթին զարդարում է ներքին խաղաղությունը:
2014-ի հունիսին Ռոդրիգեսը 80 միլիոն եվրոյով «Մոնակոյից» տեղափոխվել է Մադրիդի արքայական ակումբ եւ հասցրել աչքի ընկնել երկու խաղի ընթացքում մկ գոլով: Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնության ժամանակ նա 6 խփած գոլով դարձավ առաջնության լավագույն ռմբարկու:
‘