‘People –ի վարկածով՝ դերասանուհի Սանդրա Բուլոքը աշխարհի ամենագեղեցիկ կինն է’

1055

Ամերիկյան դերասանուհի Սանդրա Բուլոքը ճանաչվել է աշխարհի ամենագեղեցիկ կինը՝ People ամսագի վարկածով: Պարբերականը նշում է, որ Բուլոքն ինքը երբեք լուրջ չի ընդունում իր արտաքինը: Նա նույնիսկ քրքջացել է, երբ իմացել է ամսագրի  խմբագրակազմի որոշման մասին:

Ամսագրի կարծիքով՝ Բուլոքը չափազանց գեղեցիկ է մոր դերում. այժմ նրա որդին՝ Լուիսը, 5 տարեկան է: Անցյալ տարի աշխարհի ամենագեղեցիկ կին է ճանաչվել 31-ամյա օսկարակիր աֆրոամերիկացի դերասանուհի Լյուփիթա Նիոնգոն: Փոխանցում է echo.msk.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ պետդեպի մամլո ծառայությունը նոր ղեկավար կունենա’
Հաջորդ հոդվածը‘Կադիրովը հրամայել է կրակել մինչև իսկ չարտոնված գործողություններին մասնակցող դաշնային իրավապահների վրա’