Pfizer-ը նոր դեղամիջոց է մշակել կորոնավիրուսի բուժման համար

406

Pfizer ընկերությունը հայտարարել է, որ կլինիկական հետազոտությունները հաստատել են նոր` Paxlovid դեղամիջոցի արդյունավետությունը կորոնավիրուսի հետևանքները բուժելու համար։ Դեղամիջոցը հոսպիտալացման և մահերի թիվը ռիսկի խմբերում նվազեցրել է գրեթե 90 %-ով։

Թեստավորմանը մասնակցել են ավելի քան 2200 կամավորներ, ստացված տվյալները հաստատել են նախնական արդյունքները, որոնք հրապարակվել էին նոյեմբեր ամսին։

Ընկերությունում հայտարարել են, որ Paxlovid-ը, որի օգտագործումը դեռ թույլատրված չէ ոչ մի երկրում, լաբորատոր փորձարկումների ընթացքում ցույց է տվել իր արդյունավետությունը «Օմիկորն» տարբերակի դեմ։

Փորձարկումը ցույց է տվել, որ դեղահաբը բարձր ռիսկային խմբում նվազեցնում է հոսպտալացման անհրաժեշտությունը  89 %-ով, եթե բուժումն սկսվել է ախտանշանների հայտնվելուց  երեք օր անց, և 88%-ով՝ հինգ օր անց։

Ընդհանուր առմամբ՝ պլացեբո ստացած խմբում արձանագրվել է 12 մահ, իսկ Paxlovid ստացածների խմբում՝ ոչ մի։ Կողմնակի ազդեցություններ նկատվել է երկու խմբերի մասնակիցների մեկ քառորդի մոտ, սակայն դրանք հիմնականում աննշան են եղել։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՀարութ Ուլոյան․ Փաշինյանը, ըստ էության, որդեգրել է քոչարյանական քաղաքականության «սկզբունքները»
Հաջորդ հոդվածըԲելառուսի իշխանություններն ընդդիմադիրներին որոնում են Ինտերպոլով