Pharaohns Cup. Համլետ Մանուկյանը՝ եռակի ոսկե, Մամիկոն Խաչատրյանը՝ կրկնակի արծաթե մեդալակիր

243

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անցկացվող սպորտային մարմնամարզության Pharaohns Cup միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներ Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եւս երկուական ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալներ նվաճեցին:

Համլետ Մանուկյանը ոսկե մեդալակիր դարձավ նժույգ թափեր եւ օղակներ վարժություններում: Մամիկոն Խաչատրյանը արծաթե մեդալ նվաճեց օղակների եւ բրոնզե մեդալ նժույգ թափեր վարժություններում:

Երիտասարդների աշխարհի կրկնակի չեմպիոնը հավասարը չունեցավ նժույգ թափեր վարժությունում: Եզրափակիչում նա վաստակեց 14,300 միավոր: Այս վարժությունում եզրափակիչ դուրս եկած Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Մամիկոն Խաչատրյանը 13,850 միավորով նվաճեց բրոնզե մեդալ:

Օղակների վարժությունում Համլետ Մանուկյանը վաստակեց 13,650 միավոր, Մամիկոն Խաչատրյանը՝ 13.000 միավոր:

Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչները ոսկե եւ արծաթե մեդալներ էին նվաճել նաեւ ազատ վարժություններում: Համլետ Մանուկյանը 13,150 միավորով ոսկե մեդալակիր է դարձել, Մամիկոն Խաչատրյանը 13,000 միավորով՝ արծաթե:

Pharaohns Cup միջազգային մրցաշարում Հայաստանի երկու ներկայացուցիչները մեդալների համար կպայքարեն նաեւ զուգափայտ եւ պտտաձող վարժություններում:

Զուգայատերում որակավորման փուլում լավագույն արդյունքը ցույց է տվել Մամիկոն Խաչատրյանը 13, 200 միավորով: Համլետ Մանուկյանն այս վարժությունում որակավորման փուլը հաղթահարել է 13,166 միավորով:

Պտտաձողում Մանուկյանը եզրափակիչ է դուրս եկել 3-րդ տեղից՝ վաստակելով 12,300 միավոր: Մամիկոն Խաչատրյանն այս վարժությունում 11,066 միավորով պահեստայինում է:

Նախորդ հոդվածըԱդրբեջանը կրակել է Խնածախի ուղղությամբ
Հաջորդ հոդվածըՀայկական կողմում տուժածներ չկան