‘Playboy-ի նախկին մոդելն ուզում է ամեն ինչ պատմել Թրամփի մասին’

1956

Playboy-ի նախկին մոդել Կարեն Մաքդուգալը դիմել է ամերիկյան դատարան՝ խնդրելով թույլ տալ հրապարակավ պատմել Դոնալդ Թրամփի հետ իր ինտիմ կապերի մասին:

Բանն այն է, որ ավելի վաղ American Media-ն Մաքդուգալին 150 հազար դոլար է վճարել՝  ձեռք բերելով նրա պատմության հրապարակման բացառիկ իրավունքը: Սակայն պատմությունն այդպես էլ չի հրապարակվել: Մաքդուգալը համոզված է, որ պարբերականը խաբել է իրեն, և նման ձևով Թրամփի մարդիկ ուղղակի գնել են իր լռությունը: Բանն այն է, որ ամերիկյան լրատվամիջոցների տվյալներով՝ American Media-ի սեփականատեր Դևիդ Փեքերը ԱՄՆ նախագահի մտերիմ ծանոթներից է:

Ի դեպ, ավելի վաղ նույնպիսի դատական հայց էր ներկայացրել նախկին պոռնոդերասանուհի Ստեֆանի Քլիֆորդը, որ ավելի հայտնի է Սթորմի Դենիելս կեղծանունով:

Դերասանուհու ասելով՝ 2016 թ. իրեն 130 հազար դոլար են վճարել՝ Թրամփի հետ ինտիմ կապերի վերաբերյալ տեղեկությունները չհրապարակելու համար: Սակայն նա խախտել է այդ պայմանավորվածությունը և պատմել, որ Թրամփի հետ կապված է եղել 2006-2007 թթ.: Ի պատասխան՝ ԱՄՆ գործող նախագահի  իրավաբանական խորհրդական Մայքլ Քոենը դատական հայց է ներկայացրել պոռնոդերասանուհու դեմ, և այժմ Սթորմի Դենիելսին սպառնում է տուգանք՝ 20 մլն դոլարի չափով:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Զանգվածային թունավորում Վոլոկոլամսկում’
Հաջորդ հոդվածը‘ԶԼՄ. Մեյը մտադիր է համոզել ԵՄ երկրներին՝ վտարել ռուսաստանցի դիվանագետներին’