Ամերիկյան հետախուզությունը ենթադրում է, որ շիական «Հեզբոլլահ» կազմակերպության գրոհայինները կարող են գրոհներ իրականացնել ԱՄՆ տարածքում կամ ամերիկացի դիվանագետների դեմ արտասահմանում։
Այդ մասին հաղորդել է Politico թերթը՝ հղում անելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմում չորս աղբյուրների։
Թերթը նշում է, որ պաշտոնյաների կարծիքով՝ «սկզբում Իրանի կողմից աջակցություն ստացող զինված խմբավորումը ամերիկյան ԶՈւ-ին հարված կհասցնի Մերձավոր Արևելքում»։
«ԱՄՆ տարածքում գոհների հավանականությունը նույնպես աճում է այդ տարածաշրջանում լարվածության մեծացմանը զուգահեռ»,- գրում է Politico-ն։
Թերթը նշում է, որ ԱՄՆ վարչակազմի աղբյուրները չեն պարզաբանել, թե խոսքը ինչ կարգի գրոհների մասին կարող է լինել։ Նրանց ասելով՝ «Հեզբոլլահը» «միջազգային ընդարձակ ցանց ունի, ինչը խմբավորմանը թույլ կտա օգտագործել գործակալներին՝ Միացյալ Նահանգներում գրոհներ իրականացնելու համար»։ Ընդ որում, հետախուզության գնահատականներով՝ մյուս խմբավորումները Մերձավոր Արևելքում նման հնարավորություններ չունեն։