ԵՄ-ում աղետ են համարում Ավստրիայում և Սլովակիայում ռուսամետ ուժերի հնարավոր հաղթանակը

290

Արևմտյան երկրների կարծիքով՝ Ավստրիայի և Սլովակիայի  ընտրություններում ռուսաստանամետ ուժերի հաղթանակը «աղետի» կհանգեցնի։

Այդ մասին երկուշաբթի տեղեկացրել է Politico թերթի եվրոպական տարբերակը։

«Նման առաջնորդների հաղթանակը աղետալի կլինի»,- Եվրահանձնաժողովի մի պաշտոնյայի խոսքն է մեջբերում թերթը։

Եվրոպացի պաշտոնատար անձանց կարծիքով՝ ռուսաստանամետ ուժերի հաղթանակը Մոսկվայի համար կծառայի «որպես հզոր զենք՝ ընդդեմ Ուկրաինայի» և կձախողի  Ուկրաինային աջակցելու ԵՄ-ի բոլոր ջանքերը։

Թերթը նշում է, որ ռուսաստանամետ դիրքորոշում ունեն ընդդիմադիր Ազատության ավստրիական կուսակցության նախագահ Հերբերտ Կիկլը և Սլովակիայի խորհրդարանական ընդդիմության առաջնորդ Ռոբերտ Ֆիցոն, որոնք իրենց երկրներում հանրաճանաչ քաղաքական գործիչներ են։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՊոռոշենկո․ Մինսկի պայմանագրերն ինձ օգնեցին զինելու Ուկրաինան
Հաջորդ հոդվածը«Ուկրհիդրոէներգո»․ Կախովկայի ՀԷԿ-ը պայթեցվել է ներսից