Հետագա օգնությունը Ուկրաինային կախված է հակահարձակման հաջողությունից

172

Կիևին հատկացվող ամերիկյան հետագա օգնությունը, ինչպես նաև՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի միջազգային հեղինակությունը, կախված են Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակման հաջողությունից, համոզված են վաշինգտոնյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչները, որոնց կարծիքը մեջբերում է Politico թերթը։

Ըստ այդ պաշտոնյաների՝ եթե ՈՒԶՈՒ-ն հաջողության հասնի, ապա Արևմուտքը կշարունակի ռազմական և տնտեսական օգնություն ուղարկել Կիևին։ Անհաջողության դեպքում, նշում է թերթը, «այդ աջակցությունը, հավանաբար, կդադարեցվի, և ավելի համառորեն կհնչեն Ուկրաինայում իրավիճակի դիվանագիտական կարգավորման կոչերը»։ Այդ պատճառով, գրում է Politico-ն, «Սպիտակ տունը տագնապով է հետևում Ուկրաինայի հակահարձակմանը՝ հասկանալով, որ խաղադրույքի են դրված պատերազմի ելքը և Բայդենի հեղինակությունը»։

Վաշինգտոնում, նշում է թերթը, աճում է անհանգստությունն այն կապակցությամբ, որ Ուկրաինան հարվածներ է հասցնում ԱՄՆ-ի կողմից ճանաչված ռուսաստանյան տարածքներին, ինչը հանգեցրել է «դիվանագիտական խողովակներով մի քանի մասնավոր խիստ նկատողությունների»։ Politico-ն, The New York Times թերթից հետո, նույնպես տեղեկացրել է, որ ամերիկյան պաշտոնատար անձանց կարծիքով՝ մայիսի սկզբին Կրեմլի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևում կանգնած են Կիևը կամ ուկրաինամետ խմբավորումները։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՊենտագոնը Ուկրաինայի համար 2 մլրդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ է պատրաստում
Հաջորդ հոդվածըԹրամփ․ ԱՄՆ իշխանություններն իմ դեմ մեղադրանք են հարուցել գաղտնի փաստաթղթերի պատճառով