Մարտերին մասնակցում են ռազմական պատրաստություն անցած ամերիկացիներ

524

Ռազմական պատրաստություն անցած ամերիկացիները, հազարավոր այլ օտարերկրացիների հետ միասին, մասնակցում են Ուկրաինայում ռազմական գործողություններին Կիևի կողմում։

Նման գնահատական է տրվում կիրակի օրը ամերիկյան Politico ամսագրում հրապարակված հոդվածում։

Հոդվածում նշվում է, որ Ուկրաինայի տարածքում, մասնավորապես, գործում է Task Force Yankee խումբը, որը գլխավորում է ամերիկացի Հարիսոն Ջոզեֆովիցը․ նա նախկինում ոստիկան է աշխատել Չիկագոյում, ինչպես նաև ծառայություն է անցել ԱՄՆ ցամաքային զորքերում։

Ջոզեֆովիցը պարբերականի լրագրողներին հայտնել է, որ նշված խմբում «ավելի քան 190 կամավորական կա», ենթադրվում է նրանց մի մասի մասնակցությունը ռազմական գործողություններում։ Ըստ Ջոզեֆովիցի՝ դրա համար օգտագործվում են նրանք, ովքեր նախկինում ծառայել են զինված ուժերում։ Հոդվածում նշվում է, որ Task Force Yankee խմբի անդամները օգնում են դեղորայք և սննդամթերք հասցնել ռազմական գործողությունների առաջնագիծ Ուկրաինայի արևելյան և հարավային հատվածներում։

«Անորոշ թվով ուրիշ ամերիկացիներ, որոնցից շատերը զինվորական ծառայություն են անցել, ենթադրվում է, որ գտնվում են երկրում, նրանք մասնակցում են ռուսաստանյան ուժերի դեմ  մարտերին՝ ուկրաինացիների և այլ երկրներից կամավորականների հետ միասին, թեպետ ԱՄՆ զորքերը անմիջական մասնակցություն չունեն կռիվներին, այլ միայն ռազմական սարքավորումներ, մարդասիրական և դրամական օգնություն են ուղարկում»,- ասվում է հոդվածում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԿորեայի Հանրապետության դեսպանը վերադարձել է Կիև
Հաջորդ հոդվածըՆախագահները պատրաստ են ժամանելու Մոսկվա