‘Premierleague.com. Մխիթարյանը գոլեր խփելու մեծ պոտենցիալ ունի’

2115

Premierleague.com-ի հոդվածագիր Ադրիան Կլարկը վերլուծում է, թե ինչու է «ՄՅՈւ»-ի նորեկ Հենրիխ Մխիթարյանը կատարյալ «Մանչեսթեր Յունայթեդի» համար:

Երբ Մոուրինյոյի թիմը գտնվում է իր բարձունքում, նրանք դառնում են հզոր հարձակվողական ուժ: «Ման. Յու»-ի նոր մարզչին երբեմն համարում են պաշտպանողական ոճի, բայց խաղի «զարկերակը» բռնելիս նրա թիմը սովորաբար սրընթաց առաջ է շարժվում՝ խիստ ճշգրտությամբ: Ահա թե ինչու Հենրիխ Մխիթարյանն այս ամառվա կատարյալ ձեռքբերում է:

Նա այն տեսակի կիասապաշտպաններից է, ով կօգնի «Յունայթեդին» գրոհել այնպես, ինչպես Մոուրինյոն է ուզում 2016/17 մրցաշրջանում, և իր նախկին թիմի՝ «Բորուսիայի» դարպասն ուղարկած նրա գնդակն ապացուցեց, որ այս տղան գոլեր խփելու մեծ պոտենցիալ ունի:

Հայ ֆուտբոլիստը խելացի է, նա սիրում է  արագ որոշումներ կայացնել: Նեղ տարածքներում իրեն հարմարավետ է զգում գնդակ ստանալիս, ճշգրիտ հարվածներն ու դաշտի հիանալի տեսողականությունը հաճախ նրան առաջ են մղում ավելի արագ, քան նա կհասցներ կենտրոնանալ:

Երբ Մխիթարյանն ընդգրկված լինի մեկնարկային կազմում, մենք կտեսնենք ավելի քիչ ուժային ֆուտբոլ, քան Լուի վան Գալի ժամանակ: Նա արագ փոխանցումներ է կատարում, ապա հետևում գնդակին վստահ վազքով:

Դորտմունդի «Բորուսիայի» նախկին սանը նաև կարողանում է լավ տեղաշարժվել գնդակով և առանցքային պահերին կարող է ընդունել կարևոր  գնդակներ:

Գերմանական ֆուտբոլում նա կարողանում էր կտրուկ, հավասարակշռված անցկացնել գնդակը պաշտպանների միջով: Մրցակիցները պետք է հատկապես զգուշանան Անտոնի Մարսիալի հետ նրա համագործակցությունից: Դա կարող է մահացու համար լինել:

Մխիթարյանը կարող է նաև լրացնել դաշտի կենտրոնից «Յունայթեդի» գոլերի պակասը:

Երկու ոտքով էլ օժտված լինելով հուժկու հարվածներով՝ Մխիթարյանն անընդհատ կփորձի հեռվից հարվածներ կատարել կամ ներխուժել մրցակցի տուգանային ավելի հաճախ, քան վերջին մրցաշրջանում նրա թիմակիցների մի մասը:

Երբ էլ նա ընդգրկված լինի Մոուրինյոյի համակարգում, մեծ օգուտ կբերի: Ես ակնկալում եմ, որ նա կհասնի իր վերջնանպատակին ու կլինի իր մարզչի ուզած երրորդ հարձակվողը:

Նախորդ հոդվածը‘Ժոզեն դժգոհ է թիմի գրաֆիկից’
Հաջորդ հոդվածը‘ՈւԵՖԱ-ն ռասիզմի համար պատժել է Ադրբեջանին’