‘Punto Pelota. «Ռեալը» չի պատրաստվում երկարաձգել պայմանագիրը Ռոնալդուի հետ’

914

Մադրիդի «Ռեալը» չի պատրաստվում մոտ ժամանակներս երկարաձգել պայմանագիրը թիմի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի հետ, հաղորդում է Punto Pelota-ն:

«Արքայական ակումբի» ղեկավարությունը մտավախություն ունի, որ ժամանակի ընթացքում Ռոնալդուն կկորցնի իր հիմնական խաղաքարտը՝ արագությունը, իսկ նոր պայմանագիրը ֆինանսական տեսանկյունից շատ ծանր է լինելու:

Նույն աղբյուրի համաձայն, եթե պորտուգալացին հեռանա «Ռեալից», ապա մադրիդցիները մտադիր են ձեռք բերել «Ատլետիկոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոյին եւ «Տոտենհեմի» կիսապաշտպան Գարեթ Բեյլին:

Նշենք, որ 27-ամյա Ռոնալդուի հետ «Ռեալի» պայմանագիրը գործում է մինչեւ 2015 թվականը:

Նախորդ հոդվածը‘Իսկ որքա՞ն է ուզում նախագահականի համար Գալուստի տղեն ‘
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Ուրիխանյան. Վարդան Վարդանյանը հնարավորություն ունի լույս սփռելու այդ իրադարձությունների վրա ‘