‘Pussy Riot-ը Ջոն Լենոնի անվան մրցանակ կստանա ‘

840

Pussy Riot խմբի աղջիկներն արժանացել են Ջոն Լենոնի անվան խաղաղության մրցանակի, որը, ի հիշատակ իր աշխարհահռչակ ամուսնու, հիմնել է նկարչուհի Յոկո Օնոն, հայտնում է «Ռոյթերս» լրատվականը:

Մրցանակաբաշխության  հանդիսավոր արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 21-ին Նյու Յորքում: Յոկո Օնոն մրցանակը Pussy Riot-ի ներկայացուցչին կհանձնի Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության նախագահ Սյուզան Նոսելի հետ միասին:

Յոկոն որոշել է պարգևատրել աղջիկներին՝  կանանց ինքնարտահայտման ազատության գործում  ունեցած ներդրումների համար:

Լենոն-Օնո մրցանակը հանձնվում է երկու տարին մեկ՝ մարդու իրավունքների և խաղաղության համար պայքարող ակտիվիստներին:

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին  Pussy Riot խմբի անդամները ձերբակալվել են և ազատազրկման դատապարտվել ուղղափառ եկեղեցում հակապուտինյան փանք-աղոթք հնչեցնելու համար: 

Նախորդ հոդվածը‘Բաց նամակ վարչապետին’
Հաջորդ հոդվածը‘Երևանում կկառուցվի Հրանտ Մաթևոսյանի տուն-թանգարանը ‘