‘Pussy Riot-ի մենակատարուհին դեմ չէ Ֆրանսիայի քաղաքացի դառնալու գաղափարին’

795

Ռուսական սկանդալային պանկ-խմբի անդամ Եկատերինա Սամուցեւիչը ֆրանսիական Les Inrockuptibles շաբաթաթերթին հայտնել է, որ դեմ չէ ֆրանսիական քաղաքացիություն ստանալու գաղափարին:

Ֆրանսիայի հանրապետության քաղաքացու անձնագիր  աղջկան «խոստացել» է տրամադրել «Եվրոպա-Էկոլոգիա-Կանաչներ» կուսակցությունը:

«Ես ֆրանսերեն չեմ խոսում եւ չգիտեմ՝ որքանով է դա հնարավոր: Բայց ես հաստատ կուզեի աշխարհ տեսնել», — նշել է երկու տարվա ազատազրկման դատապարտված ֆեմինիստուհին:

Սամուցեւիչի երկու գործընկերուհիները՝ Նադեժդա Տոլոկոննիկովան եւ Մարիա Ալյոխինան դեռեւս անազատության մեջ են գտնվում անցյալ տարի Մոսկվայի Քրիստոս Փրկիչ եկեղեցում «պանկ-պատարագ» անցկացնելու համար:

Հիշեցնենք, վերջերս ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դըպարդյեն հրաժարվել է Ֆրանսիայի քաղաքացիությունից բարձր հարկերի պատճառով՝ ընդունելով Ռուսաստանի քաղաքացիություն:  

Նախորդ հոդվածը‘Էստոնիայում օպերա կբեմադրեն նախագահի եւ Նոբելյան մրցանակակրի վեճի մոտիվներով’
Հաջորդ հոդվածը‘Ջոն Հեֆերն. Անհրաժեշտ է բացել հայ-թուրքական սահմանը’