‘«PutiNo». Էրդողան-Պուտին հանդիպումն ուղեկցվել է բողոքի ցույցով. կան ձերբակալվածներ’

882

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Թուրքիա, ուր արդեն սկսվել է նրա հանդիպումը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Հանդիպումը տեղի է ունենում վարչապետի Դոլմաբահչեի նստավայրում, տեղեկացնում է թուրքական Anadolu գործակալությունը:

Հանդիպումից առաջ վարչապետի նստավայրի առաջ կազմակերպվել է հերթական ցույցն ընդդեմ Ռուսաստանի նախագահի: «Չերքեզների իրավունքների նախաձեռնություն» անվանումը կրող կազմակերպության` ցույցի մասնակից երեք անդամներ ձերբակալվել են:

Ավելի վաղ ՌԴ նախագահի դեմ էին հանդես եկել Թուրքիայի մի խումբ քաղաքացիներ, որոնք բողոքի ակցիա էին կազմակերպել Ստամբուլի Թաքսիմ հրապարակում: Ակցիայի մասնակիցները, «PutiNo» գրություն պարզելով, երթ էին իրականացրել դեպի Ռուսաստանի դեսպանություն: Ցույցի մասնակիցները հայտարարել էին, որ իրենք հավաքվել են իրենց բողոքի ձայնը բարձրացնելու` «նախագահի կերպարով հանդես եկող ավազակախմբի ղեկավարին «հավուր պատշաճի» դիմավորելու նպատակով»: 

Լրատվամիջոցի հաղորդման համաձայն` Ռուսաստանի նախագահը կմեկնի Թուրքիայից արդեն դեկտեմբերի 3–ի երեկոյան:

Նախորդ հոդվածը‘Այժմ էլ՝ Սերժ Սարգսյանը կմեկնի Թուրքմենստան’
Հաջորդ հոդվածը‘Վիկտոր Լեոնենկո. Ահմետովը չի վաճառի Մխիթարյանին’