‘Qatar Airways-ը դեպի Երևան ուղիղ չվերթներ կիրականացնի’

1167

Qatar Airways ընկերությունը մայիսի 15-ից սկսում է ուղիղ չվերթ իրականացնել Դոհա-Երևան-Դոհա ուղղությունով։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) մամուլի խոսնակ Ռուբեն Գրդզելյանը։

Ըստ ՔԱԳՎ մամուլի խոսնակի, չվերթը իրականացվելու է A320 ինքնաթիռով շաբաթը չորս անգամ։

«Ուրախ եմ, որ մեր երկու տարի շարունակվող բանակցությունները եղան արդյունավետ», — ասել է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը:

Ըստ Qatar Airways ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Աքբար ալ-Բաքերի,Դոհա-Երևան-Դոհա չվերթը հայաստանցիներին լավ հնարավորություն կընձեռի ճանապարհորդել 150 ուղղություններով, որոնք սպասարկում է ավիաընկերությունը:

 

Qatar Airways ընկերությունը հայտարարել է, որ ս.թ. մայիսի 15-ից սկսում է իրականացնել ուղիղ չվերթ Դոհա-Երևան-Դոհա ուղղությ…

Опубликовано Рубеном Грдзеляном 26 января 2016 г.

Նախորդ հոդվածը‘Փախստականների կենտրոնի աշխատակցուհու սպանությունը ցնցել է Շվեդիան’
Հաջորդ հոդվածը‘Նացիստական ճամբարների հրեա կալանավորների աշխատանքների ցուցահանդես Բեռլինում’