‘RAC 1. «Բարսելոնա»-ի հարձակվողը տեղափոխվում է Դորտմունդի «Բորուսիա»’

1276

Կատալոնական «Բարսելոնա»-ն և Դորտմունդի «Բորուսիա»-ն համաձայնության են եկել «կապտանռնագույններ»-ի իսպանացի հարձակվող Պակո Ալկասերի տեղափոխության շուրջ:

Ինչպես տեղեկացնում է RAC 1-ը, առաջիկա ժամերին կողմերը պաշտոնապես կհայտարարեն տրանսֆերի մասին:

Նշենք, որ նախորդ մրցաշրջանում Ալկասերը «Բարսելոնա»-ի կազմում մասնակցել է 23 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:

Նախորդ հոդվածը‘«Մանչեսթեր Յունայթեդ»-ի երկրպագուները մտադիր են բողոքի ակցիա իրականացնել’
Հաջորդ հոդվածը‘Football Espana. «Ռեալ»-ը սկսել է գումար խնայել Նեյմարի տրանսֆերը ձեռք բերելու համար’