‘Rai Sport. հայտնի է, թե երբ Գվարդիոլան կգլխավորի «Յուվենթուս»-ը’

797

«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հեռանում է թիմից և ուղևորվում Թուրին: Այս մասին տեղեկացնում է Rai Sport-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ իսպանացի մասնագետը հունիսի 4-ին պայմանագիր կկնքի «ծեր սինյորա»-ի հետ, որը նախատեսված կլինի մինչև 2023 թվականի ամառը: 

Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի ավարտված մրցաշրջանում 48-ամյա մասնագետը «քաղաքայիններ»-ի հետ նվաճեց չեմպիոնի կոչումը:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ պետքարտուղարի նախկին օգնականին թույլ չեն տվել մեկնել Ռուսաստան’
Հաջորդ հոդվածը‘Գագիկ Հարությունյան. Այլեւս նպատակահարմար չեմ համարում իմ հետագա աշխատանքը ‘