‘Range Rover-ը բախվել է Բաղրամյան 26-ի առջև ծառայություն իրականացնող ոստիկանության մեքենային’

1550

‘

Մայիսի 6-ին, ժամը 00:10-ի սահմաններում, Range Rover մակնիշի 88 OL 800 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Բաղրամյան պողոտայում բախվել է նախագահի նստավայրի մոտ կայանված Gonow մակնիշի 408 ՈU 02 համարանիշի ավտոմեքենային:

Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ: Shamshyan.com-ը հայտնում է, որ Gonow-ը հաշվառված է ոստիկանության հաշվեկշռում, և այդ ավտոմեքենան Range Rover-ի հարվածի արդյունքում առաջ է ընթացել և հարվածել նախագահի նստավայրի առջև տեղադրված քարե ծաղկամանին և բոլարտին: Վթարի վայր են ժամանել Երևանի ՃՈ պետի տեղակալ Հայկազ Մաթևոսյանը, Ազգային անվտանգության ծառայության մեծ թվով աշխատակիցներ, ինչպես նաև Երևանի քննչական վարչություն հատկապես կարևոր գործերով քննիչը: Կայքի տեղեկություններով վիրավորներից 2-ը ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի աշխատակիցներ են, իսկ Range-ը վարել է Երևան քաղաքի Ֆուչիկի 25 շենքի բնակիչ 24-ամյա Պերճ Յախանեջյանը: 

‘

Նախորդ հոդվածը‘«Ռոսնեֆտը» բացահայտել է Իգոր Սեչինի աշխատավարձի չափը’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. «Աշխարհը», Թուրքիան եւ մենք ‘