‘Red Bull Խզբզարտ մրցույթի ցուցահանդեսը Երեւանում (Լուսանկարներ)’

1155

«Արվեստի աշխարհ» պատկերասրահում այսօր տեղի ունեցավ Red Bull Խզբզարտ մրցույթի արդյունքում ընտրված ուսանողական լավագույն հարյուր նկարների ցուցահանդեսը:

Red Bull Խզբզարտը նկարելու, ավելի ճիշտ՝ խզբզելու միջազգային մրցույթ է, որին, սկսած 2007-ից, մասնակցում են աշխարհի բոլոր ուսանողները: Հայաստանում այս մրցույթն առաջին անգամ անցկացվել է 2010-ին, որին մասնակցել է ավելի քան 3000 ուսանող: Այս տարի մրցույթն անցկացվել է ավելի մեծ մասշտաբով:

Մրցույթին մասնակցելու համար պետք էր լինել պարզապես ուսանող, դասախոսությունների ընթացքում խզբզելու սեր ունենալ եւ, իհարկե, ունենալ մեծ ցանկություն՝ ճանաչվելու Red Bull Խզբզարտի լավագույն վարպետը: 

Նախորդ հոդվածը‘Տիգրան Ուրիխանյան. Եվրախորհրադրանի նախագահի հետ հանդիպման տեսագրությունն առկա է ‘
Հաջորդ հոդվածը‘Յուրա Մովսիսյան. Հուսով եմ, որ երկրպագուներն ինձ կհասկանան’