ԱՄՆ-ը ևս 800 մլն դոլարի ռազմական օգնություն կհատկացնի Ուկրաինային

245

Միացյալ Նահանգները Ուկրաինային 800 մլն դոլարի կարգի ռազմական օգնության նոր փաթեթ է պատրաստում, որի հատկացման մասին կհայտարարվի ուրբաթ, հաղորդել է Reuters գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։

Ըստ այդ տվյալների՝ օգնության հատկացման համար գործի կդրվեն նախագահ Ջո Բայդենի լիազորությունները, որոնք թույլ են տալիս սպառազենք փոխանցել ամերիկյան զինանոցից։

Աղբյուրներից մեկը չի բացառել, որ օգնություն հատկացնելու հայտարարությունը հետաձգվի հաջորդ շաբաթ, ընդ որում՝ փաթեթի վերջնական արժեքը նույնպես կարող է փոքր-ինչ փոփոխվել։

Փոխանցում է  tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՑինցինատի․ Աշխարհի առաջին ռակետը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Հաջորդ հոդվածըFTX Crypto Cup. Լեւոն Արոնյանը կրեց երկրորդ անընդմեջ պարտությունը