«Թալիբան» արմատական շարժման քաղաքական թևի առաջնորդ մոլլա Աբդուլ Գանի Բարադարը կգլխավորի Աֆղանստանի նոր կառավարությունը։
Այդ մասին ուրբաթ օրը հաղորդել է Reuters-ը՝ հղում անելով կազմակերպությունում իր աղբյուրներին։
Նրանց տվյալներով՝ նոր վարչակազմում կընդգրկվեն նաև մոլլա Յակուբը ( թալիբների առաջին առաջնորդ մոլլա Օմարի որդին) և Դոհայում արմատականների առաջնորդ Շեր Մոհամադ Աբբաս Ստանեկզայը։
Չորեքշաբթի «Թալիբանի» մշակույթի հանձնաժողովի անդամը հեռուստաալիքներից մեկով հայտարարել էր, թե Աֆղանստանի կառավարությունը կարող է գլխավորել շարժման առաջնորդ մոլլա Խիբատուլլա Ախունդզադեն, իսկ Աբդուլ Գանի Բարադարը կզբաղեցնի արտաքին գործերի նախարարի, մոլլա Յակուբը՝ պաշտպանության նախարարի պաշտոնը։
Փոխանցում է tass.ru-ն։