Մոտավորապես 1250 ամերիկյան տանկ և զրահամեքենա են հունվարի սկզբին հասել հոլանդական Ֆլիսսինգեն նավահանգիստ՝ Լեհաստան և Մերձբալթյան երկրներ ուղարկվելու համար, հաղորդել է Reuters գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ Արևելյան Եվրոպա են ժամանում, հիմնականում, Abrams M1 տանկ և Bradley հետևակի զրահամեքենա՝ Թեքսաս նահանգի Ֆորտ Հուդում տեղակայված դիվիզիայից։
Սա իրականացվում է Հյուսիսատլանտյան դաշինքի արևելյան թևում ՆԱՏՕ-ի ռազմական խմբերի «պլանային ուժեղացման» շրջանակներում, որոնցից երեքը տեղակայված են Մերձբալթյան պետություններում, մեկական՝ Լեհաստանում, Ռումինիայում և Բուլղարիայում։
Փոխանցում է tass.ru-ն։