Reuters․ Վենեսուելայի կառավարությունը և ընդդիմությունը կարող են սկսել բանակցությունները Մեքսիկայում

3692

Ճգնաժամից դուրս գալու վերաբերյալ Վենեսուելայի կառավարության և ընդդիմության միջև բանակցությունները կարող են սկսվել օգոստոսի 13-ին Մեքսիկայում։

Այդ մասին հաղորդել է Reuters գործակալությունը։

Ըստ գործակալության ունեցած տեղեկությունների՝ բանակցություններում որպես միջնորդ կարող են հանդես գալ մի քանի երկրներ, այդ թվում՝ Նորվեգիան։

Ինչպես հաղորդել են աղբյուրները, բանակցությունների մեկնարկի ամսաթիվը դեռ վերջնականապես ճշտված չէ, այն կարող է տեղափոխվել օգոստոսի 15։ Բացի այդ՝ երկու կողմերի պատվիրակությունների կազմը նույնպես առայժմ հաստատված չէ։

Ավելի վաղ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ հարավամերիկյան  պետության իշխանությունները «բանակցություններ են վարում ընդդիմության բոլոր սեկտորների հետ» և Մեքսիկայում բանակցությունների համար արդեն հաստատել են նախնական օրակարգը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՕտարերկրյա առաջնորդները 2019 թ․ Թրամփին և Փոմփեոյին նվիրել են կտավներ, գորգեր և վիսկի
Հաջորդ հոդվածըԼևոն Տեր-Պետրոսյանը հյուրընկալել է Արցախի նախագահին