Reuters․ Աֆղանստանի նոր կառավարությունը կգլխավորի մոլլա Բարադարը

578
Mullah Abdul Ghani Baradar, the Taliban group's top political leader speaks before signing a peace agreement between Taliban and U.S. officials in Doha, Qatar, Saturday, Feb. 29, 2020. The United States is poised to sign a peace agreement with Taliban militants on Saturday aimed at bringing an end to 18 years of bloodshed in Afghanistan and allowing U.S. troops to return home from America's longest war. (AP Photo/Hussein Sayed)

«Թալիբան» արմատական շարժման քաղաքական թևի առաջնորդ մոլլա Աբդուլ Գանի Բարադարը կգլխավորի Աֆղանստանի նոր կառավարությունը։

Այդ մասին ուրբաթ օրը հաղորդել է Reuters-ը՝ հղում անելով կազմակերպությունում իր աղբյուրներին։

Նրանց տվյալներով՝ նոր վարչակազմում կընդգրկվեն նաև մոլլա Յակուբը ( թալիբների առաջին առաջնորդ մոլլա Օմարի որդին) և Դոհայում արմատականների առաջնորդ Շեր Մոհամադ Աբբաս Ստանեկզայը։

Չորեքշաբթի «Թալիբանի» մշակույթի հանձնաժողովի անդամը հեռուստաալիքներից մեկով հայտարարել էր, թե Աֆղանստանի կառավարությունը կարող է գլխավորել շարժման առաջնորդ մոլլա Խիբատուլլա Ախունդզադեն, իսկ Աբդուլ Գանի Բարադարը կզբաղեցնի արտաքին գործերի նախարարի, մոլլա Յակուբը՝ պաշտպանության նախարարի պաշտոնը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՃապոնիայի վարչապետը հեռանում է
Հաջորդ հոդվածըՀՅԴ-ի համար Արցախն օտար պետություն է․ ՉԻ